|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գլենդելի քաղաքային խորհուրդը հունիսի 12-ին բանաձև է ընդունել`Մերիլանդի, Վիլսոնի և Հարվարդի փողոցները հատող հատվածն «Արցախ»-ով անվանափոխելու մասին:
Ըստ Armenianweekly-ի` բանաձևի ընդունման հարցում իր աջակցությունն է ցուցաբերել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը` չխնայելով առաջարկի իրականացմանն ուղղված իր ջանքերը:
Քաղաքային խորհրդի շենքի մոտ ելույթով հանդես եկած Մարգարիտա Բաղդասարյանը նշել է, որ Արցախ անունն ունի պատմական և մշակութային նշանակություն հայ-ամերիկյան համայնքի համար և ծառայելու է որպես միջոց Գլենդելի բնակչությանն իրազեկելու հարցում, քանի որ նրանք հետաքրքրված են Արցախի Հանրապետության և Արցախյան ազատագրական շարժման պատմությունով:
Նրա խոսքով` անվանափոխությունը գրավելու է զբոսաշրջիկների ուշադրությունը հատկապես այն բանի համար, որ փողոցը գտնվում է բանուկ հատվածում: