|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը շատ լավ բնավորություն ունի: Այդ մասին Fox News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մարդիկ հարցնում են՝ ինչպիսի՞ն է Կիմ Չեն Ընը: Նա շատ լավ բնավորություն ունի, զվարճալի է ու շատ-շատ խելացի, հրաշալի բանակցորդ է: Նա ռազմավարական խառնվածքի տեր տղա է»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև ընդգծել է, որ չի հրաժարվում ավելի վաղ Կիմ Չեն Ընի հասցեին հնչեցրած կոշտ արտահայտություններից, քանի որ առանց դրանց տեղի չէին ունենա Փհենյանի հետ բանակցությունները: