|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դադարեցրել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների սահմանումը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես ունեի 300 պատժամիջոց»,- ասել է նա` հավելելով, որ որոշել է չսահմանել դրանք, քանի որ դա «անհարգալից» կլիներ:
«Սակայն մենք կպահպանենք պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ Սինգապուրում կայացել է Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը: Կողմերը համատեղ փաստաթուղթ են ստորագրել և պայմանավորվել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման վերաբերյալ: