|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ կտրամադրի, իսկ ԿԺԴՀ-ն պետք է հավատարիմ մնա ապամիջուկայնացմանը: Այդ մասին ասվում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման արդյունքներով ստորագրված համատեղ փաստաթղթում. հայտնում է РИА новости-ն:
«Նախագահ Թրամփը պարտավորվել է ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրել, իսկ նախագահ Կիմ Չեն Ընը վճռականորեն հաստատել, որ հավատարիմ կմնա Կորեական թերակղզու լիարժեք ապամիջուկայնացմանը»,- ասվում է փաստաթղթում, որը Թրամփը ցույց է տվել լրագրողներին:
Հաղորդվում է, որ փաստաթղթում տեղ է գտել ԿԺԴՀ-ի` Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման պատավորությունը: