|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել Երևանում` պահանջելով անցկացնել կաթողիկոսական նոր ընտրություն, քանի որ նրանց կարծիքով, գործող կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն չի արտահայտում ժողովրդի հոգևոր հայրապետի կերպարը, եկեղեցականների մեծ մասը նույնպես հեռացել է ժողովրդից: Նախաձեռնության և բողոքի ակցիայի անդամները շեշտեցին, որ իրենց պահանջը ազնիվ է, և այո, այդ բողոքը անձի դեմ է:
Նախաձեռնության անդամներից Կարեն Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ ժողովրդին անհրաժեշտ է մի կաթողիկոս, ով հոգևոր կերպարի, արդարամտության օրինակ կլինի բոլորի համար` բացելով հայ հավատացյալների կյանքը դեպի Աստված ուղղորդող ճանապարհը:
«Մենք պահանջում ենք ճշտել շրջանառվող փաստերից մեկը, այն, որ կաթողիկոսը դուստր ունի, մինչդեռ նա պետք է կուսակրոն լիներ: Պահանջում ենք գենետիկական անալիզ, փարատելու բոլորի կասկածները: Եթե անալիզները կփաստեն, որ այդ երկու անձը միմյանց հետ կապ չունեն, ես պատրաստ եմ հայրապետից ներողություն խնդրել ու նրա ոտքը համբուրել»,- ասաց նախաձեռնության մասնակից Կարեն Պետրոսյանը: