|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի պետական նախարար է նշանակվել Գրիգորի Մարտիրոսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:
2000-2005 թթ.-ին Մարտիրոսյանը աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ, 2005-2007 թթ.-ին աշխատել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:
2007 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:
2008 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:
2015 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
2017 թ.-ին նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար:
Բակո Սահակյանի հրամանագրով Արթուր Հարությունյանն է նշանակվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։