|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բակո Սահակյանը Արցախի Սահմանադրության ու անվտանգության երաշխավորն է, և նախագահի հաճախակի փոփոխությունն անիմաստ է, մանավանդ, որ նրա լիազորությունների ժամկետը չի ավարտվել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախի պետական նախկին նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով իր պաշտոնաթողությանը` նա նշեց. «Ես ուզում եմ լինել ավելի ազատ քաղաքական գործիչ, ինչը թույլ կտա հանրության կողմից պահանջված բարեփոխումներին ավելի մեծ մասնակցություն ունենալ»:
Հարցին` հնարավո՞ր է իր հրաժարականը պայմանավորված է 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցությամբ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Արցախում ամեն բան հնարավոր է 50 տոկոսով, որովհետև այստեղ ամեն պահի առաջնագծում հնարավոր են լուրջ փոփոխություններ, որոնք փոխում են մեր ամբողջ օրակարգը»: