|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակը» գրում է.«Նախկինում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ: Մինչդեռ երեկ կառավարության նիստում քննարկված կառավարության ծրագրում նախանշված է արտահերթ ընտրությունների անցկացման նոր ժամկետ:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ասվում է կառավարության ծրագրում: Իսկ սա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այս տարեվերջից տեղափոխվում է մինչև հաջորդ տարվա հունիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: