|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն:
«Սոֆտ կոնստրակտ»-ը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես` զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր:
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել է աշխատակիցների հետ:
Ընկերության ղեկավարները Նախագահ Սարգսյանին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար հիմնանորոգվող նոր մասնաշենքի հնարավորություններն ու զարգացման նախատեսվող ծրագրերը:
Այցի ընթացքում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 3000 աշխատակից և 2018 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով: