|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեռևս մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին` առաջին հանրապետության տոնի առիթով: Տոնը նշվում էր մայիսի 28-ին... Նամակում առանձին պարբերություն կա, նվիրված Արցախի խնդրի կարգավորմանը` առաջիկա ամիսներին:
Այսօր մայիսի 30-ն է: Մենք շնորհավորական նամակ դեռ չենք ստացել: Մեր առաջին հանրապետության տոնը նույնպես նշվել է մայիսի 28-ին: Եթե հետաքրքիր է, ասեմ: Նման նամակները սովորաբար պատրաստվում և ԱՄՆ նախագահին են ներկայացվում ԱՄՆ անվտանգության խորհրդի կողմից: Բոլտոնի հետ էր պետք աշխատել»: