| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  7 տարի առաջ - 2018-05-29 20:15
            7 տարի առաջ - 2018-05-29 20:15  
         
                
            ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության (ԳՄՀ/GIZ) կազմակերպության ՓՄՁ ծրագրերի աջակցության ղեկավար Էվա Մարիա Նահերին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներ։
Ողջունելով տիկին Նահերին, նախարար Մինասյանը նշել է, որ բարձր է գնահատում GIZ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և պատրաստ է լսելու, քննարկումներ կազմակերպելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հետաքրքիր նախագծերը միասնական ջանքերով կյանքի կոչելու համար։
Էվա Մարիա Նահերը շնորհավորել է Արծվիկ Մինասյանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ իրենց կողմից ներկայումս ակտիվ աշխատանք է իրականացվում ստեղծագործական արդյունաբերության ոլորտի ուղղությամբ, որը դինամիկ, ստեղծագործող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում գործունեություն ծավալելու և Հայաստանում հաջողության հասնելու: Տիկին Նահերը նաև հայտնել է, որ իրենց գործունեության արդյունքում Հայաստանում ձևավորվել է նորաձևության և դիզայնի պալատ, և այդ նախաձեռնությունը օժանդակություն է ստացել դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Հայստանում ստեղծագործական հաբերի (խմբերի) կայացման անհրաժեշտության մասին, որտեղ կհավաքվեն տարբեր ոլորտների մասնագետներ՝ գաղափարների փոխանակման և բիզնես հնարավորությունների ընդլայնման նպատակով:
Էվա Մարիա Նահերը ներկայացրել է Մեծ Բրիտանիայից ժամանած փորձագետին, ով ունի միջազգային փորձ այս ոլորտում և արդեն իսկ Հայաստանում հանդիպումներ է ունեցել տարբեր ներկայացուցիչների հետ: Փորձագետը տեղեկացրել է, որ լայն գործունեություն է իրականացրել Ռուսաստանում, Բելառուսում և, մասնավորապես, Վրաստանում, նաև նշել, որ առաջիկայում պատրաստ կլինի ներկայացնել Հայաստանում հաբի զարգացման հայեցակարգը:
Հավանություն տալով գործընկերների հետաքրքիր գաղափարին, Արծվիկ Մինասյանը շեշտել է դրա կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել նախաձեռնության իրականացմանը: