|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական Միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը: Նա ասել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացի վերաբերյալ: Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հանձնառու է շարունակել դրանք` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Կողմերը խոսել են նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին և կարեւորել քաղաքացիական հասարակությունների ներգրավումը փոխվստահության ձեւավորմանն ուղղված միջոցառումներում: