|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում: Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական պարտադիր և պարբերական բժշկական զննությունների:
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է: Իսկ Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին և Երևանում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ վերջիններս վերացրել են սանիտարահիգիենիկ խախտումներն ու կատարել վերահսկիչի բոլոր հանձնարարականները: