|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը հնարավորություն կտա ապահովել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի բնականոն ընթացքը: Արդյունքում՝ ֆրանսիական «Սաֆեժ» ԲԲԸ-ին կտրվի ծրագրի շրջանակում «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» և «շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեխնիկական վերահսկողն էլ պետք է պատասխանատվություն կրի: «Ճանապարհները պետք է կառուցվեն որակյալ, հակառակ դեպքում լրջագույն պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն շինարարություն իրականացնողները, այլև տեխնիկական հսկողություն իրականացնողները, որոնք հավաստիացրել են, որ ճանապարհը կառուցված է նորմալ և որակով: Կարծում եմ՝ նորմալ պահանջ է, և եթե դրա համար անհրաժեշտ է կառավարության որոշումների, օրենքների մեջ փոփոխություններ, ապա մենք պետք է այդ ճանապարհով գնանք»,-ընդգծել է վարչապետը: