|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այսօր Մաշտոցի պուրակից երթ էին կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը կամ որոշ ժամանակահատվածով կասեցնել, որպեսզի հնարավոր լինի նոր ուսումնասիրություններ իրականացնել:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հերթական անգամ հայտարարեց, որ որևէ կապ չունի Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան» ընկերության հետ: Նախագահի խոսքով` բարձրացված խնդիրն ուսումնասիրության կարիք ունի: «Եթե միայն Ամուլսարը լիներ, ես կգայի, կասեի՝ եկեք բոլորս միասին այդ հարցը լուծենք, սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են և ուսումնասիրության ենթակա են»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանի հետ զրույցից հետո ակտիվիստները նրան հրավիրեցին` փողոցում իրենց հետ քոչարի պարելու: Նախագահը չմերժեց: