|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պետական եկամուտների կոմիտեն՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը՝ իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանող կտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից:
Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձևավորմանը և հարկերի հաշվարկմանը: ՀԴՄ կտրոնի հավաստիությունը պարզելու համար ՊԵԿ-ը հորդորում է առաջնահերթ ստուգել հետևյալ պարտադիր վավերապայմանները. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ բաղկացած 8 նիշից և անվանումը, կտրոնի հերթական համարը (ԿՀ), որը պետք է բաղկացած լինի 8 նիշից, ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ կամ ՄԳՀ) և ֆիսկալ համարը (Ֆ):
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին