|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջնակարգ դպրոցից անցումն ավագ դպրոցի, ցավոք, իր հիմնական նպատակին չի ծառայել. ԿԳ ենթակայության և մասնավոր ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ավագ դպրոցների հետ կապված բազմաթիվ մտահոգություններ կան, թե արդյո՞ք ուսումնառության տարիները չեն կրճատվելու: Նախարարի խոսքով՝ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է, պարզապես դրա տակ պետք է լուրջ բովանդակություն դրվի:
«Բուհերում կան հիմնական առարկաներ, որոնք կարող են նաև դասավանդվել ավագ դպրոցում. դրանով ավագ դպրոցն ավելի հետաքրքիր կդառնա: Եթե նախկինում ասում էին՝ դրանք այն առարկաներն են, որոնք աշակերտը հասուն տարիքում պետք է անցնի, հիմա ավագ դպրոցում աշակերտները 16 տարեկանից են սովորում, ուստի այդ առարկաների ներդրման առումով որևէ խնդիր չպետք է լինի: Բուհերում տարբեր «օլիգարխ» ֆակուլտետներ գիտխորհուրդներին պարտադրում են իրենց դասընթացները, որպեսզի իրենց ծանրաբեռնվածությունն ապահովեն, և դրա հետևանքով տուժում են հիմնական մասնագիտությունները»,- ասաց նախարարը: