|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայաստանի տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում հետընթաց է գրանցել, այն էլ բոլոր ոլորտներում: Սա հատկանշական է այն առումով, որ ապրիլի կեսերից Հայաստանում ներքաղաքական կյանքը գերլարված էր, և ավարտվեց թավշյա հեղափոխությամբ:
Հիմա, սակայն, դժվար է միանշանակ պնդել՝ այս անկումը հետևանք է ներքաղաքական իրադարձությունների, թե թավշյա հեղափոխությունից հետո ԱՎԾ-ն արդեն սկսել է թվանկարչության փոխարեն ճշգրիտ ցուցանիշներ հրապարակել: Ամեն դեպքում, նկատենք, որ մարտի համեմատ, ապրիլին 5.2 տոկոսով նվազել է ներքին առևտրաշրջանառությունը, 10.8 տոկոսով՝ արտաքին առևտրաշրջանառությունը: Հատկանշական է փաստը, որ անկում է արձանագրվել նաև արդյունաբերության մեջ:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 15.6 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ աճ է արձանագրվել՝ մեկ ամսվա ընթացքում 43.8 տոկոս, սա էլ հավանաբար հետևանք է այն բանի, որ գյուղատնտեսական տարին շուտ սկսվեց»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: