|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր կառավարության անդմաների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե ինչ սպասումներ կան տնտեսության մեջ, վարչապետը նշեց, որ պետական մամինների վերլուծության համաձայն, տնտեսական գործընթացներն ունեն դրական միտումներ, սպասումները դրական են:
«Այս օրերին տասնյակ և հարյուրավոր CV-ներ են ստացվում Սփյուռքից: Ողջունում եմ այդ մարդկանց: Համբերությամբ պետք է զինվենք, որովհետև այդ կարգի մեծ տեղեկատվությունը մշակելը աշխատանք և ժամանակ է պահանջում: Հայաստանում տնտեսության զարգացման հիմքերից են օրինականությունը, մրցակցային դաշտն ու անկախ դատական համակարգը: Քաղաքական առումով մենք այսօր դա ունենք, մնում է դա ամրագրվի ու վստահություն առաջացնի մարդկանց մոտ»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի, պետությունը մի յուրատեսակ հատկանիշ ունի տնտեսության զարգացման գործում, այն է` չխանգարել այդ զարգացմանը: Ուստի կառավարությունը նախ չի խանգարի տնտեսության զարգացմանը և հետո արդեն կօգնի տնտեսության զարգացմանը: