|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արդեն երկրորդ օրը Արշակունյաց պողոտան փակած` «Սասնա ծռեր»-ի կողմնակիցիները քննարկում են փողոցը բացելու տարբերակը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ, երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի եղբայրը՝ Վարազդատ Բարսեղյանը, առաջարկեց բացել փողոցը և ընդունել Նիկոլ Փաշինյանի` համագործակցության ձևաչափը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը նշում են, որ փողոցը փակելը կվնասի Նիկոլ Փաշինյանին, իսկ իրենց պայքարը ոչ թե նրա, այլ արդարադատության համակարգի՝ կոնկրետ դատարանի դեմ է: Նրանց մի մասն էլ առաջարկում է փողոցը բացել, փոխարենը փակ պահել միայն Շենգավիթի դատարանի մուտք տանող ճանապարհը: Մինչդեռ մյուս մասն էլ պահանջում է փակ պահել պողոտան այնքան ժամանակ, քանի դեռ իրենց չեն մոտեցել վարչապետի երկու ներկայացուցիչ: