|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 20-ին Երևանի Այվազովսկու փողոցում ցուցարարին մահակներով ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին Yerkir.am-ի հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված անհնազանդության գործողությունների ժամանակ: Ցուցարարները, որոնց թվում նաև անչափահասներ կային, փողոցը փակելու փորձի համար ծեծի էին ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Կատարվածը տեսանկարահանել էին լրագրողները:
Քրեական գործով որպես տուժող է ճանաչվել և հարցաքննվել Դ.Ա.-ն, ով, ըստ դատախազության, հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:
Այս գործով, որպես վկա, հարցաքննվել են միջադեպի մյուս մասնակիցները:
Ներկայումս նախաքննության մարմնի կողմից կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզման նպատակով: Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթում: