|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր` կառավարության նիստից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով ուղևորվեց դեպի Բաղրամյան 26, լրագրողները մի քանի հարց ուղղեցին նրան:
Հարցին, թե արդյո՞ք սաբոտաժի տարրեր չի տեսնում երեկ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների գործողություններում, վարչապետը պատասխանեց, որ սաբոտաժի տարրեր չի տեսնում:
Իսկ թե ինչպես է վերաբերվում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դրա գնահատականն ինքը վաղուց է տվել: «Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին Տարոն Մարգարյանի կողմնակիցները, ի պաշտպանություն նրա, բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ: Այստեղ են նաեւ նրա դեմ պայքարողները: