|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այս փուլում դատախազության գործառույթն այն է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերն արժանանան վարույթի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր` Գոռ Համբարձումյանի և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազոր Արշակ Հակոբյանի ու նրանց մարդկանց կողմից ցուցարարների վրա հարձակվելուն, մեքենաներ ջարդելուն` նա նշեց. «Մենք լրագրող գործընկերներ ենք ունեցել, տարբեր իրավաբանական գրասենյակներ, որոնք հատուկ տեսանյութերը մեզ ուղարկել են, դրանց հիման վրա, առանց բացառության, վարույթներ են հարուցվել»:
Հարցին՝ ինչո՞ւ չեն բացահայտվում դրանք, նա պատասխանեց, որ դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինակության վրա: «Այս փուլում դատախազության գործառույթն այն է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքն արժանանա վարույթի»,- ասաց Դավթյանը:
Նա նշեց, որ հայտնաբերողը նախաքննական, հետաքննական մարմիններն են, իսկ նրանց տրվել է համապատասխան հանձնարարություն՝ ապահովել նախաքննության լրիվությունը, բազմակողմությունը, օբյեկտիվությունը: