|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Յուրա Մովսիսյանն ընդամենը Հայաստանի բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է, Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ, որ անընդհատ առանձնացնում եք. քիչ առաջ լրագրողներին ասաց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Չգիտես` ինչու մարդիկ չեն ուզում հավատալ, որ ֆեդերացիան ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ովքեր են հրավիրվում հավաքական, իսկ եթե անձնական իմ կարծիքը լիներ, էնտեղ կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնց չպիտի հրավիրեին հավաքական»,-ասաց նա:
Հայրապետյանը նշեց, որ իր համար բոլոր ֆուտբոլիստները հավասար են, և այն ֆուտբոլիստները, ովքեր օգտակար կլինեն Հայաստանի ազգային հավաքականին, կխաղան հավաքականում:
«Ես համոզված եմ, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր համաձայն չեն մարզչի որոշման հետ, կամ կան երկրպագուներ, որոնք ունեն իրենց սիրելի ֆուտբոլիստը և ցանկանում են նրանց տեսնել հավաքականում»,- ասաց նա: