|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ժամկետային զինծառայողերի հետ կապված մի խնդրի մասին: Խնդիր, որը առկա է վաղուց և որի մասին զինծառայողների ծնողները միշտ բողոքներ են ներկայացնում:
«Այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկեք հիգիենիկ պարագաներ, հագուստ, կոշիկ զինվորական, սնունդ: Եթե ձեր զինծառայող երեխաները կասեն, որ ապահովված չեն, սկսած ատամի մածուկից, վերջացրած սափրվելու պարագաներով ու հագուստով, ուրեմն անհապաղ դիմեք վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակեք այդ խնդրի մասին` նշելով զորամասի համարը»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ստացել է հավաստիացումներ, որ նամն բնույթի խնդիրներ չեն ծագի, և որ ժամկետային զինծառայողները ապահովված կլինեն անհրաժեշտ սննդով, հագուստով, հիգիենիկ պարագաներով: Սակայն, խնդիրներ առաջաալու պարագայում, ըստ Փաշինյանի, պատասխանատվության կենթարկվեն մեղավորները: