|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` իր հասցեին հնչեցրած վիրավորանքները, մասնավորապես, երբ Թրամփն իրեն «կենդանի» էր անվանել. հայտնում է РИА Новости-ն:
«Չեմ կարծում, որ աշխարհում կա հասարակություն, որը նման լեզու է օգտագործում»,- նշել է նա:
Ասադի խոսքով` անձամբ իրեն դա չի անհանգստացնում, քանի որ ինքն իրավիճակին վերաբերվում է որպես քաղաքական գործիչ:
«Դա ինձ վրա չի ազդում: Կարևոր է այն` ինչպես այդ ամենը կազդի իմ երկրի, պատերազմի, ահաբեկիչների և մթնոլորտի վրա, որում մենք ապրում ենք»,- ասել է Սիրիայի նախագահը: