|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը. հայտնում է sputniknews.kz-ը:
Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Փաշինյանին ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի բնակչության կայուն զարգացման և սոցիալական բարեկեցության աճին ուղղված քաղաքականությունը:
«Համոզված եմ, որ երկու երկրների միջև ստեղծված բարեկամության ու փոխըմբռնման հարաբերությունները հետագայում էլ հուսալի հիմք կլինեն Ղազախստանի և Հայաստանի միջև փոխգործակցության ընդլայնման համար` ավանդական համագործակցության ոգով և ի նպատ մեր ժողովուրդների»,- ասվում է Նազարբաեւի շնորհավորական ուղերձում: