|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.
«Եվրոպայի խորհրդի անունից շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:
ՀՀ խորհրդարանի՝ այսօր կայացրած որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսել է իրականություն դառնալ: Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկությամբ:
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագայում ևս ապահովել ցանկացած աջակցություն Հայաստանի իշխանություններին այդ շատ կարևոր գործընթացում, որի հիմքում ընկած են մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»: