|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը քիչ առաջ ժամանեց Երևան: Նրան դիմավորելու էր գնացել Նիկոլ Փաշինյանը: Նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, և խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց. «Մի գեղեցիկ հեղափոխություն էր, երբ գալիս է ժողովրդի ոտքի կանգնելու ժամանակը, ոչինչ չի կարող կանգնեցնել նրան»։
Նրա խոսքով` սփյուռքում ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և երկու շաբաթ չեն քնել
«Ողջ սփյուռքահայությունը ոգով-սրտով ձեր կողքին է։ Երազանք մըն էր, որ հիմա իրականացավ»,- ասաց Սերժ Թանկյանը: Աշխարհահռչակ ռոք երաժիշտը Նիկոլ Փաշինյանի հետ միասին ուղևորվեցին դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ հարթակից կողջունեն հավաքված քաղաքացիներին: