|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիան այլևս չի պնդում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանա իր պաշտոնից։ Այս մասին ասել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը Коммерсант –ին տված հարցազրույցում։
«Մենք սիրիացի ժողովրդի փոխարեն որոշումներ չենք կայացնելու, սակայն Բաշար Ասադի պարտադիր հեռացման մասին այլևս խոսք չի գնում: Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի ընթացքում ձևակերպվել է գաղափար, որը ենթադրում է սահմանադրական կոմիտեի ստեղծում, որը պետք է զբաղվի նոր Սահմանադրության մշակմամբ։ Սակայն ինձ թվում է, որ սիրիական ռեժիմը դեռ այդ հարցով չի զբաղվում»,- մասնավորապես ասել է դեսպանը` անդրադառնալով համապատասխան հարցին: