|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ երեկոյան Լիբանանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո դաշնակցական երիտասարդներն ինքնաբուխ միջոցառումներ են ձեռնարկել` տոնելու հաղթանակը:
Դաշնակցականներն այցել են կուսակցության կենտրոն` անձամբ շնորհավորելու ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, կրկին պատգամավոր ընտրված Հակոբ Բագրատունուն:
«Ձեր բոլորի վարձքը` կատար, տղա'ք: Հաջողություն բոլորիդ: Չորս տարի վերջ նորեն կհանդիպինք»,- շնորհավորանքներին ի պատասխան` ասել է Բագրատունին:
Նշենք, որ երեկ Լիբանանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում ՀՅԴ-ի կողմից առաջադրված 4 թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան:
Տեսանյութը` այստեղ: