|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ով այցելել է դպրոց:
Նշենք, որ դպրոցում այսօր շարունակվել է դասադուլը:
Ստեփանյանը հորդորել է աշակերտներին` երկուշաբթի օրվանից բնականոն հունով դպրոց հաճախել:
Հիշեցնենք, որ ծնողների և ուսուցիչների պնդմամբ՝ Ազիզյանն իրենց թույլ չի տվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած բողոքի ակցիաներին, իսկ այն ուսուցիչներին, ովքեր մասնակցել են, նրանց իսկ պնդմամբ, տնօրենը պատրաստվում է աշխատանքից ազատել: Բացի այդ՝ ծնողները պնդում են, որ այս տարիներին Ազիզյանը դրամահավաք է իրականացրել, կոպիտ գնահատականներով խոսել երեխաների հետ:
Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: