|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում բացատրեց` ինչու են բոյկոտել ՍԴ դատավորի ընտրությունները:
«Մենք բոյկոտել ենք՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից և մասնագիտացված ՀԿ-ների կողմից բարձրացված մտահոգությունից։ Էմիլ Բաբայանի դեմ, որպես մասնագետի, որևէ խնդիր չունենք, գիտենք, որ բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, բայց ընթացակարգի հետ կապված խնդիրներ կան, և կարծում եմ, որ ընթացակարգերի պահպանման դեպքում 10 օր հետո հնարավոր է ներկայացնել թեկնածուի»,- ասաց նա։
Օրենսդրության համաձայն՝ ՍԴ անդամ ընտրվում է ԱԺ պատգամովորների 3/5-րդով (63 պատգամավոր), մինչդեռ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները բոյկոտել էին ընտրությունները։ Արդյունքում` Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ. նրա օգտին քվեարկել էր 51 պատգամավոր: