|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակը, որի կոչն արել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է և կասկածի տակ կդնի վարչապետի ընտրության լեգիտիմությունը, իսկ երկրին լուրջ հետևանքներ են սպասվում, այդ թվում` նաև արտաքին քաղաքական ոլորտում։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։
«Չի կարելի նման կերպ գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի լեգիտիմությունը կասկածներ կառաջացնի»,- ասել է նա։
«Իրադարձությունների նման զարգացումը հղի է Հայաստանի համար լուրջ հետևանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում: Երևանն ունի թշնամիներ, որոնք կարող են օգտվել այդ իրավիճակից»,- հավելել է սենատորը։
Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել և հույս հայտնել, որ արդյունքում կգերակայի ողջամտությունը։
Սենատորի կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ և փոխել երկրի վարչապետի ընտրության կարգը, օրինակ՝ խորհրդարանական կոալիցիայի հիման վրա։