|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է`ոչ աշխատանքային օրերով պայմանավորված.
«Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ թույլտվություն), իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար (ծառայությունը գործում է շուրջօրյա, 24/7 ռեժիմով):
Սահմանային անցման կետում նշված գործուղության համար գանձվում է պետական տուրք մեկ տարվա համար 1.000 դրամ և անկախ տարիների քանակից՝ միանվագ 10.000 դրամ պետական տուրք (օրինակ՝ 3 տարվա վավերացման համար քաղաքացին վճարելու է 3.000+10.000 դրամ)։
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` այն հավաստող փաստաթուղթ»: