|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ օձը նկատվել է Գ. Ե.-ին պատկանող «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում:
Փրկարարները հայտնաբերել են 40 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: