|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսել է ներքաղաքական վիճակի մասին: Նա նախ նշեց, որ սկսված համաժողովրդական շարժմանը դրական է վերաբերվում, քանի որ մարդիկ արտահայտել են իրենց կուտակած դժգոհությունը անարդարության ու կոռուպցիայի հանդեպ: Ծառուկյանը նշեց, որ իր ղեկավարած խմբակցությունը ԱԺ-ում վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
«Այս անգամ լիարժեք ժողովուրդը հաղթել է, իրենք պետք է հաղթեն, որ ժպիտն ու ուրախությունը հարատև լինի: Մեր դիրքորոշումը այլ կերպ չի կարող լինել, եթե ժողովուրդը հաղթել է, ուրեմն թող առաջադրի վարչապետի իր թեկնածուին, մենք կպաշտպանենք այդ թեկնածուին, մի մարդու նման մեր ձայնը կտանք այդ թեկնածուին: Մենք հանրապետականի հետ ոչ մի գործ չենք ունենա, մենք իրանց ոչ մի ձայն չենք տա»,- ասաց Ծառուկյանը: