|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը դեպի Գյումրի մեկնարկել է:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկու օրով Երևանում դադարեցվում են ակցիաները: «Ապրիլի 27-ին և 28-ին առժամանակ դադարեցնում ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները Երևանում: Սա արվում է մեր շարժման մասնակիցներին հանգստանալու հնարավորություն տալու համար: Ապրիլի 29-ից գործողությունները Երևանում ու ողջ հանրապետությունում կվերսկսվեն ամբողջ ծավալով»,- ասել էր նա:
Այսօր` ժամը 18:00-ին, հանրահավաք կանցկացվի Գյումրու Վարդանանց հրապարակում:
Վաղը` ժամը 12:00-ին, ավտոերթ է նախատեսվում դեպի Վանաձոր` ժամը 15:00-ին Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաք իրականացնելու համար: