|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համոզված եմ՝ ներկաներին չեն հետաքրքրում ձեր ելույթները. Երևանի ավագանու նիստում նման հայտարարություն արեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Քաղաքապետը նեղսրտեց, որ «Երկիր ծիրանի»-ի անդամները ելույթ են ունենում՝ շեղվելով օրակարգում ընդգրկված հարցերի բուն էությունից: «Դուք քաղաքական ելույթ եք ունենում»,- ասաց նա:
ՀՀԿ անդամ Լևոն Իգիթյանը կողքից պահանջեց. «Միկրոֆոնը անջատեք»:
«Երկիր ծիրանի»-ի անդամ Սոնա Աղեկյանը քաղաքապետից հավելյալ ժամանակ խնդրեց իր ելույթի համար, ինչին ի պատասխան քաղաքապետը նշեց. «Եթե այլ հարթակներում Ձեզ թույլ չեն տալիս ելույթ ունենաք, խնդրեմ»:
Ավագանու ՀՀԿ անդամները ծափահարություններով ողջունեցին քաղաքապետի հայտարարությունը: