|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կրեմլում հույս ունեն, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը: Նա դարձյալ նշել է, որ դա Հայաստանի ներքին գործն է:
Ինչ վերաբերում է բանակցություններին, որոնք մտադիր է ՌԴ-ում անցկացնել ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, Պեսկովը նշել է, որ այդ բանակցությունները կլինեն կառավարության և ԱԳՆ-ի գծով: Նա հույս ունի, որ համապատասխան կառույցները տեղեկատվությունը կտրամադրեն ԶԼՄ-ներին:
Պեսկովը նաև պատմել է, որ տեղյակ չէ` նախատեսվա՞ծ են բանակցություններ Կրեմլում, նշել, որ ներկայումս ինքը և ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգում են:
Ըստ նրա` ՀՀ-ին և ՌԴ-ին միավորում են լայն կապեր, «ուստի այդ հարաբերությունների իրականացումը պահանջում է հաճախակի փոխադարձ այցեր և շփումներ, մանավանդ` այդպիսի բարդ պահերին»: