|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ հանդիպում է տեղի ունեցել «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղակացրել էր Փաշինյանը:
Yerkir.am-ը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեց պարզել` կոնկրետ ինչի՞ շուրջ են եղել բանակցությունները: «Ընդհանրական քննարկումներ են եղել. քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր, ապագա անելիքներ»,- ասաց նա:
Տոնոյանը նշեց, որ հանդիպումները շարունակական են լինելու: «Այս պահի դրությամբ այդքանը կարող եմ հաղորդել: Քանի որևէ վերջնական որոշում չկա, հանդիպումները շարունակական են լինելու»,- եզրափակեց նա: