|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի վերաբերյալ ուղերձի մասին:
Նախարարությունը «անընդունելի է» որակել այդ թվականի մասին «սխալ» և «սուբյեկտիվ» պատմական մեկնաբանությունները:
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ վարչակազմն արդար մոտեցում կցուցաբերի օսմանյան բոլոր ժողովուրդների համար ցավալի այդ ժամանակահատվածի մասին իր հայտարարություններում»,- նշվել է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ցանկացել է Թրամփին հիշեցնել նաև «հայերի ապստամբությունների հետևանքով սպանվածների մասին»՝ հերթական անգամ կրկնելով «պատմական հանձնաժողով» հիմնելու և «պատմական արխիվները համատեղ ուսումնասիրելու» առաջարկությունը:
Նախարարությունը նաև մատնանշել է Էրդողանի ուղերձը, որը, նրանց բնորոշմամբ, եղել է «հայ-թուրքական բարեկամությանը համապատասխանող»:
«Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել օսմանյան հայերի թոռներին ուղղված՝ Էրդողանի ուղերձը: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ ԱՄՆ նախագահի կողմից արված այս հայտարարությունը չի համապատասխանում միջազգային օրենքի նորմերին և իբրև թե Ցեղասպանության մասին պնդումների առաջ քաշումը խելամիտ քայլ չէ»,- ասվում է հայտարարության մեջ: