|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հատուկ ասուլիս է կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Փայլանի ֆեյսբուքյան էջում հեռարձակված ասուլիսի ընթացքում նա պատմել է Հայոց ցեղասպանության իրականացման ընթացքի մասին՝ շեշտելով Թուրքիայի կողմից այդ փաստին առերեսվելու կարևորությունը:
«1915 թվականին բազմաթիվ հայ մտավորականներ ու գործիչներ ձերբակալվել և ուղարկվել են մահվան: Ապրիլի 24-ին սպանվածներից Գրիգոր Զոհրապն էլ էր Մեջլիսի պատգամավոր»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ նույն ցավը զգացել է կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանավորման ժամանակ: