|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կրեմլը գոհ է, որ Հայաստանում իրավիճակն ապակայունացման ճանապարհով չի գնում, և հույս ունի, որ կայունությունը կպահպանվի, ու կհաջողվի հասնել քաղաքական կոնսենսուսի: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այն ամենը, ինչ կատարվում է Երևանում, դա երկրի ներքին գործն է:
Պեսկովը նշում է, որ Հայաստանում և Ուկրաինայում կատարված իրադարձություններն անտեղին է համեմատել: «Ես զուգահեռներ չէի անցկացնի, քանի որ իրավիճակները լիովին տարբեր են»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով` իհարկե, իրավիճակը հարկավոր է վերլուծել, և ՌԴ-ում դրան ուշադիր հետևում են:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը դեռ հեռախոսազրույցներ չի ունեցել ո'չ հրաժարական տված Սերժ Սարգսյանի, ո'չ էլ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: