|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարգավորելու հարցում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես մաղթում եմ հայ ժողովրդին, որ շատ չտարվեն այդ իրավիճակով, քանի որ իշխանությունը փոխել հեշտ է, սակայն այնուհետև պետք է արդյունք ցույց տալ, և ժողովուրդը սպասելու է դրան: Եվ տա Աստված, որպեսզի Հայաստանի տաղանդավոր, խելացի ժողովուրդը հաղթահարի այդ իրավիճակը»,- ասել է Լուկաշենկոն` անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին:
Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը Բելառուսի համար օտար պետություն չէ. երկու երկրները ԵԱՏՄ անդամ են:
«Մենք պետք է, և դա կառավարության գործն է, զանգենք, հարցնենք` ինչով կարող ենք օգնել»,- նշել է նա: