|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հետ:
Lրագրողների հետ զրույցում նա նշել է. «Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմելու եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք եւ լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն ու սթափություն կունենանք, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք` անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել»: