|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ծրագրին, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է ընտրի ժողովրդական վարչապետին: Սարգսյանը նախ նշեց, որ չգիտի` ով է այդ վարչապետը, ապա բացատրեց, որ դրանով Փաշինյանը Սահմանադրությամբ նախատեսված` պատգամավորի մանդատի ազատությունը սահմանափակում է:
«Արդեն այդ պայմանով սահմանափակվում էր պատգամավորի ազատությունը: Այսինքն` պատգամավորը պետք է գնար ու քվեարկեր նրա օգտին, ում պարոն Փաշինյանը կհամարեր ժողովրդական վարչապետի թեկնածու: Այդպես չի լինում, եթե իշխանությունը ձևավորվեր այնպես, թե ով ավելի շատ մարդ կհանի փողոց, երևի քաղաքակիրթ երկրները վաղուց ընտրությունների կարգը փոխած կլինեին հանրային հավաքների պրակտիկայով, և ում հանրահավաքի ժամանակ ավելի շատ մարդ կհավաքվեր, նա էլ ժողովրդական վարչապետ կներկայացվեր»,- ասաց նա, ապա հավելեց, որ գուցե դա էլ ապագա ժողովրդավարության մեթոդներից մեկն է, բայց դա այդքան էլ միանշանակ չէ գոնե իր համար: