|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քիչ առաջ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը, ժամը 10-ին նշանակված է հանդիպում իր և Սերժ Սարգսյանի միջև: Նա նշեց, որ քիչ առաջ են ստացել հաստատումը առ այն, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել իր հետ` քննարկելու հայտարարված օրակարգը:
«Վաղը Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա իմ և Սերժ Սարգսյանի միջև բանակցությունները` իր հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման շուրջ»,- ասաց Փաշինյանը:
Դրա հետ կապված Էրեբունի համայնքում նախանշված միջոցառումները կհետաձգվեն և կկայանան ժամը 12-ին: Բանակցությունները կարող են լուսաբանել նաև լրատվամիջոցները:վ