|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ինչպես հաղորդում է aparaj.am-ը, Արցախում, ապրիլի 19-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Նիստին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել պատգամավորական հայտարարությամբ:
«Անցած օրերին չկար որեւէ անձ, որ իր ուշադրությունը չսեւեռեր քաղաքամայր Երեւանում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Որեւէ մեկը չէր կարող անտարբեր լինել եւ մտահոգություններ չունենալ:
Համոզված եմ, որ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին հետեւում են ոչ միայն մեր հարեւան, այլ նաեւ տարածաշրջանում լուրջ շահեր ունեցող երկրները: Սա մեդալի մի կողմն է:
Բայց մեզ պետք է մտահոգի մի հարց եւս: Դա տարիներ ի վեր արհեստականորեն եւ առիթից առիթ շրջանառության մեջ դրվող՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ սեպ խրելու կամ անդունդ ստեղծելու քաղաքական միտումներն են, որոնք ունեն լուրջ վտանգ եւ հավանական հետեւանքներ: Կոչ եմ անում իմ գործընկերներին եւ համերկրացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, քաղաքական համբերատարություն եւ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից»: