|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տեղեկացրել էինք, որ քիչ առաջ ցուցարարները փակել են Գյուլբենկյան փողոցը: Այնտեղ է ժամանել նաև Նիկոլ Փաշինյանը: Այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով Նիկոլ Փաշինյանին բարևեց՝ կատակելով. «Մի քանի ժամ իրար չենք տեսնում, կարոտում ենք»:
Օսիպյանը հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսված այսօր, իսկ Փաշինյանը պատասխանեց, որ թավշյա հեղափոխության են պատրաստվում: Օսիպյանը հիշեցրեց, որ ոստիկանությանը պարտավոր են ներկայացնել իրենց ծրագիրը, որպեսզի ոստիկանությունն ապահովի ցուցարարների անվտանգությունը: Փաշինյանը պատասխանեց, որ շուտով տեղյակ կպահեն իրենց այսօրվա անելիքների մասին: